Արքա՛յ երկնաւոր, տո՛ւր ինձ զարքայութիւն Քո, զոր խոստացար սիրելեաց Քոց: Եւ զօրացո՛ զսիրտ իմ ատել զմեղս եւ սիրել զՔեզ միայն եւ առնել զկամս Քո. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...